Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Քաղաքական վերահսկողությունն անհնար է՝ առանց ազատ աշխատող լրագրողների

Քաղաքական վերահսկողությունն անհնար է՝ առանց ազատ աշխատող լրագրողների
29.07.2026 | 14:31

Առավոտյան կարդացի, որ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի և տեղաշարժի հետ կապված կանոնակարգում փոփոխություններ են տեղի ուենցել, ինչի հետ կապված Ռուբինյան Ռուբենը պարզաբանում էր ներկայացրել, ըստ որի՝ կանոնակարգում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, և ԱԺ-ում գործում են 2021-ին ընդունված կանոնակարգի կարգավորումները։

Հերթական անգամ պետք է արձանագրենք, որ վաղուց ապալեգիտիմ իշխանությունն այլևս մամուլը չի դիտարկում որպես ժողովրդավարական համակարգի անհրաժեշտ բաղադրիչ, այլ փաստացի դիտարկում է որպես կառավարելի ռիսկ, որի շարժն ու հնարավորությունները պետք է կանոնակարգվեն այն կերպ, որ համապատասխանեն օրվա իշխանության քաղաքական քիմքին։

Ըստ էության՝ սա դասական տոտալիտար մտածողության հերթական դրսևորում է։ Սրանք իրականությունը կորցրած մոռանում են, որ խորհրդարանը կառավարության գրասենյակը չէ, առավել ևս՝ կուսակցության կենտրոնական մարմինը։ Այն հանրային իշխանության գլխավոր ներկայացուցչական օրգանն է, որտեղ քաղաքացիների անունից իրականացվում է քաղաքական վերահսկողություն, իսկ այդ վերահսկողությունն անհնար է՝ առանց ազատ աշխատող լրագրողների։ Լրագրողի տեղաշարժը, նկարահանման հնարավորությունները կամ տեղեկություն ստանալու ընթացակարգերը վերածելով վարչական խոչընդոտների՝ սահմանափակվում է ոչ թե լրագրողի, այլ ողջ հասարակության իրավունքը՝ տեսնելու և գնահատելու, թե ինչ է կատարվում իր խորհրդարանում։

Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենը տեղի է ունենում մի իշխանության օրոք, որն իր քաղաքական լեգիտիմության հիմնական հենասյուներից մեկը կառուցել էր խոսքի ազատության, թափանցիկության և ժողովրդավարության գաղափարների վրա։ Ավելին՝ սրանք ՀՀ պատմության միակ իշխանությունն են, որի կազմում այս չափի լրագրողներ են ընդգրկված։ Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ պոպուլիստական իշխանությունները, իշխանության գալով ազատության կարգախոսներով, ժամանակի ընթացքում սկսում են վերահսկել հենց այն ինստիտուտները, որոնց շնորհիվ իրենք հասան իշխանության։ Առաջին թիրախներից մեկը գրեթե միշտ դառնում է անկախ մամուլը, որովհետև ցանկացած իշխանության համար ամենաանհարմար հայելին ազատ լրագրողն է։

Ուստի այս պատմության առանցքային հարցը նույնիսկ Ռուբինյանի պարզաբանումը չէ, խնդիրն այն քաղաքական մտածողությունն է, որի համաձայն իշխանությունը մամուլին չի վերաբերվում որպես հանրային վերահսկողության գործիքի, այլ՝ որպես «դիսկոնֆորտի» աղբյուր։ Այս ամենը խոսում է ոչ թե անվտանգության, այլ իշխանության քաղաքական հոգեբանության մասին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 321

Մեկնաբանություններ